211652_close_icon
views-count1604 դիտում article-date 16:46 23-07-2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը մասնակցել է Մինսկում կայացած արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նիստին

Օրերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարվեց ԱՊՀ բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 31-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջպետական խորհուրդի աշխատանքներն նպատակ ունեն ԱՊՀ երկրների համագործակցության միջոցով հակազդել անդրսահմանային բնույթի արտակարգ իրավիճակներին: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են անդամ երկների՝ միմյանց ազդարարման պլան-ժամանակացույցը, ԱՊՀ բաձրագույն մարմինների կողմից համագործակցության վերաբերյալ ընդունված փաստաթղթերի իրականացման ընթացքը և այլ հարցեր: Քննարկվել են նաև ԱՊՀ անդամ-պետությունների գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող կազմակերպությունների գործունեությունը, որոնք նույնպես ներգրավված են իրավիճակներից բնակչությանը պաշտպանվելու գործում: Ուսումնասիրվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում անձնակազմի պատրաստվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր