211652_close_icon
views-count4052 դիտում article-date 18:15 18-07-2018

Սլովակիան Ռուսաստանին է արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածյալի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ Սլովակիան երեկ Մոսկվային է արտահանձնել Հյուսիսային Կովկասում ահաբեկչական հարձակումներին մասնակցելու մեջ կասկածվող՝ ազգությամբ չեչեն Ասլան Յանդիևին: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29373844.html]«Ազատությունը»[/url]։ Մասնավորապես, նա նաև կասկածվում է 2006 թվականին Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում իրականացված ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ: Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ 40-ամյա Ասլան Յանդիևը Շամիլ Բասաևի զինված խմբավորման անդամ էր: 2010 թվականին կեղծ փաստաթղթերի միջոցով նա Ռուսաստանից մեկնել էր Եվրամիություն: Ասլան Յանդիևը հերքում է մեղադրանքները: Amnesty International միջազգային կազմակերպության տվյալներով, նա հեռացել է Ռուսաստանից 2008 թվականին խոշտանգումներից և քրեական հետապնդումից խուսափելով, ինչը, ըստ նրա, չի կատարվել: Ռուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ Յանդիևը Ռուսաստանից մեկնել է2010 թվականին: Հայտնի է, որ նույն տարում նա դիմել է Սլովակիայում քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն 2011 թ. Նա Ռուսաստանի հայցով ձերբակալվել էր Սլովակիայում։ Յանդիևի պաշտպանները 7 տարի պայքարում էին նրա արտահանձնման դեմ։ Սակայն Սլովակիայի դատարանը որոշել է արտահանձնել նրան Ռուսաստանին: Amnesty International- ը դատապարտել է այս որոշումը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոչ է արել Սլովակիային ձեռնպահ մնալ արտահանձնումից, մինչև երաշխիքներ ձեռք կբերվեն, որ նա Ռուսաստանում չի ենթարկվի խոշտանգումների:

Նմանատիպ նյութեր