211652_close_icon
views-count1355 դիտում article-date 15:24 18-07-2018

Մոսկվա-Երևան չվերթի 28-ամյա ուղևրոը հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը մայիսի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արտակ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր