211652_close_icon
views-count3549 դիտում article-date 20:35 16-07-2018

Վաշինգտոնը բանակցում է Անկարայի հետ Patriot համակարգերի վաճառքի շուրջ. Թինա Քեյդենաու

Վաշինգտոնն ու Անկարան բանակցում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի` Թուրքիային վաճառքի շուրջ: Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայում ընթացող Ֆարնբորոյի ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Թինա Քեյդենաուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29368148.html]«Ազատությունը»[/url]։ Դիվանագետի խոսքով, այդպիսով Վաշինգտոնում հույս ունեն կանխել ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից: «Մեր մտահոգությունն այն է, որ գնելով C-400 համակարգերը, Թուրքիան կխրախուսի Ռուսաստանի բացասական գործելաոճը Եվրոպայի մի շարք հատվածներում», - հայտարարել է Քեյդենաուն:

Նմանատիպ նյութեր