211652_close_icon

Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Վաշինգտոնը Հայոց ցեղասպանության հետ կապված չի փչացնի հարաբերությունները Անկարայի հետ

views-count1579 դիտում article-date 11:43 15-01-2015
Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ փչացնել հարաբերություները ԱՄՆ-ի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պատճառով, գրում է թուրքական Milliyet պարբերականը: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են փչացնել երկու երկրների հարաբերությունները: Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել է աշխարհի 22 պետություն: Իսկ Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Նմանատիպ նյութեր