211652_close_icon
views-count5624 դիտում article-date 18:38 16-07-2018

Խորվաթիա-Ֆրանսիա խաղն ընդհատելու համար Pussy Riot-ի անդամների դեմ գործ է հարուցվել

Pussy Riot փանք խմբի չորս անդամների դեմ վարչական իրավախախտման փաստով գործ է հարուցվել` Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս գալու և իրավապահ համակարգի աշխատակցի համազգեստն անօրինականորեն կրելու համար: Կիրակի երեկոյան Pussy Riot-ի 4 անդամները Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթացող Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպման ժամանակ դուրս եկան խոտածածկ, ինչի հետևանքով խաղը մի քանի րոպեով ընդհատվեց: Pussy Riot-ի անդամների պնդմամբ՝ «Միլիցիոները մտնում է խաղի մեջ» կոչվող այդ ակցիայով իրենք պահանջում էին «քաղբանտարկյալների ազատ արձակում, սոցիալական ցանցերում գրառումների և հանրահավաքներին մասնակցության պատճառով հարուցված քրեական գործերի կարճում, ինչպես նաև քաղաքական կյանքում մրցակցության վերականգնում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր