211652_close_icon
views-count15409 դիտում article-date 23:03 15-07-2018

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում հոգևոր դասին հավաքվել և քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջև չկանգնեցնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադառնալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ընթացող բողոքի շարժումներին, ասել է. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա։ Պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։ Ես տպավորություն ունեմ, և այդ բողոքի ակցիաների կազմակերպիչների մեջ կան եկեղեցու գործող հոգևորականներ, հոգևոր դասի հետ կապ ունեցող մարդիկ։ Վեհափառ Հայրապետին ի պաշտպանություն հանդես մի քանի հոգևորականների հայտարարություններ լսելիս ես ապշել եմ, որովհետև անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք. «Դա չի դարձել հանրային, որ կառավարությունն արձագանքելու անհրաժեշտություն ունենա․ Ինչ խոսք, օրինականության պաշտպանության հարցում պետությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես, ոստիկանությունը, որպեսզի մենք այստեղ չունենա քիրավիճակ, որ ՀՀ-ում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը այն էլ եկեղեցու հետ գործ ունեցող մարդկանց կողմից խաթարվի։ Դուք գիտեք, որ ոստիկանությունը գործողություն է իրականացրել Մայր աթոռի տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հոգևոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջև չկանգնեցնել»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նմանատիպ նյութեր