211652_close_icon
views-count1671 դիտում article-date 13:07 13-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, որսագողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր