211652_close_icon
views-count7226 դիտում article-date 11:29 13-07-2018

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել. Tert.am

Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության անդամները զրպարտություն են համարում նաև այն, որ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել: «Աղանդն այն խումբն է, կամ աղանդավորն այն անհատն է, որը չի ընդունում Հավատո հանգանակի բազմաթիվ դրույթներից թեկուզ մեկն ու մեկը կամ մի քանիսը, օրինակ՝ Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, հավիտենական կյանքը, մեղքերի թողությունը և այլն։ Դուք երբևիցե մեր ելույթներում հանդիպե՞լ եք թեկուզ մեկ նման փաստի, ինչի՞ եք ստում: Չե՞ք ամաչում ստելուց»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/13/mayrator/2741106]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր