211652_close_icon
views-count4846 դիտում article-date 14:01 10-07-2018

Հարկային օրենսգրքի փոփոխության մասին ՀՀԿ-ականների առաջարկը մերժվեց․ «դուխով» փոփոխությունները կլինեն սեպտեմբերին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր Հարկային օրենսգրքի փոփոխություններին: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին: Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որպեսզի ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք ու ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր