211652_close_icon
views-count5155 դիտում article-date 13:25 07-07-2018

Կիրականացվի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն

Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում: Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության «Կարո Մեղրիկյան» կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք: Ծրագրի մեկնարկը կտրվի ս.թ. օգոստոսին` յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ակնաբուժական հետազոտությունները Երևանում կիրականացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում (Կանազի հոսպիտալ): ՀՀ մարզերում իրականացվող հետազոտության ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հերթագրման համար զանգահարել [b]055 05 03 25[/b] հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր