90238 դիտում
11:40 06-07-2018
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Սևան Ազգային պարկ»-ի անվտանգության 3 աշխատակիցներ կրծքավանդակի մասերում կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են 23-ամյա Դավիթ Դավթյանը («կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ), 22-ամյա Արմեն Հակոբյանը («կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ) և 22-ամյա Գուրգեն Համբարձումյանը («դեմքի քերծված վերքեր, վերքային արյունահոսություն, քթի սալջարդ, քթի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ):
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիիչ Անդրանիկ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները «Սևան Ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվտանգության աշխատակիցներ են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել հանրային լողափին հարակից տարածքից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9423 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին