211652_close_icon
views-count5590 դիտում article-date 12:27 03-07-2018

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը: Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաեւ Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների եւ իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլեւ ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս: Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր