211652_close_icon
views-count6630 դիտում article-date 17:06 02-07-2018

Թումոն Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում սկսում է «Գրավելով Ամառային դահլիճը» միջոցառումների շարքը

Հուլիսին Թումոն Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում սկսում է «Գրավելով Ամառային դահլիճը» (facebook.com/events/1994965147390770/) միջոցառումների շարք` հանրային համերգներ, ներկայացումներ և «Ոսկե ծիրան»-ի կինոցուցադրություններ: Հայկական մոդեռնիստական ճարտարապետության պատմամշակութային արժեք համարվող կինոդահլիճը խորհրդային շրջանից հետո դադարեցրել է իր կանոնավոր գործունեությունն ու որոշ ժամանակ փլուզման վտանգի առաջ էր: Վերականգնելով դահլիճի մշակութային կյանքը` այս հուլիսին Թումոն ներկայացնում է «Գրավելով ամառային դահլիճը»-ը շարքը, որի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Միջոցառումների բրենդավորումը ստեղծել են Թումո Երևանի ուսանողները Լիբանանի ամերիկյան համալսարանի դասախոս Նադեր Թֆայլիի բրենդավորման աշխատարանի ժամանակ: Սիրով հրավիրում ենք մեկնարկային միջոցառմանն այսօր` 21:00-ին: «The City of Inspirations»-ը նախագիծ է, որի հեղինակը փողային գործիքների գուրու Հայկ Կարոյի Կարապետյանն է։ Ծանոթացեք այս շաբաթվա ծրագրին (youtube.com/watch?v=WSAOpZ8j6Xk) : Գալիք շաբաթների միջոցառումները կներկայացնենք նախապես: Մուտքը` Թումանյան փողոցից: Հուլիս 2, 20։00 «The City of Inspirations» նախագիծ Հայկ Կարոյի Կարապետյան - փողային գործիքներ Արթուր Մնացականյան - ստեղնաշարային գործիքներ Գարիկ Գևորգի - ստեղնաշարային գործիքներ Հակոբ Օրդակյան - հարվածային գործիքներ Հովհաննես Նալբանդյան - բաս կիթառ Նարեկ Գևորգյան - կիթառ Հուլիս 4, 20։00 ֆոլկ - SKA ռիթմեր Alexandrapol Orchestra Aratta Band Հուլիս 6, 21։00 Ոսկե Ծիրան կինոփառատոն «See​ Y​ou T​omorrow, G​od W​illing!» (goo.gl/cFYAbk) [b]Թումո թիմ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր