211652_close_icon
views-count4676 դիտում article-date 19:10 29-06-2018

Լիպեցկի նահանգապետ. Գերմանիան ԱԱ-2018-ում խայտառակ եղավ, քանի որ այս հողի վրա երկու պատերազմ է սանձազերծել

Ռուսաստանի Լիպեցկի նահանգի ղեկավար Oլեգ Կորոլյովը մեկնաբանել է ԱԱ-2018-ում Գերմանիայի հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/27/1099512/]անհաջողությունը[/url] խմբային փուլում: «Գերմանիան ԱԱ-2018-ից խայտառակ կերպով դուրս թռավ միայն այն պատճառով, որ այս հողի վրա նրանք երկու համաշխարհային պատերազմ են սանձազերծել և նրանց վրա ծանրացած տասնյակ միլիոնավոր զոհերը վրեժ են լուծել ու կլուծեն նրանցից: Պատմությունն ու ժամանակը միջամտեցին», գրել էր Կորոլյովն իր թվիթերում: Ավելի ուշ Կորոլյովն այդ գրառումը ջնջել է:

Նմանատիպ նյութեր