3073 դիտում
18:51 27-06-2018
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայում կներկայացվի տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը
Հունիսի 30-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ եւ Մալթայի երիտասարդական նվագախմբերը։
Համատեղ համերգի ընթացքում երաժշտասեր ունկնդիրներին կներկայացվեն Ջոակինո Ռոսսինիի, Ժոզեֆ Վելլայի, Չարլզ Քամիլերիի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Ստեֆան Քալեյան։ Ստեֆան Քալեյան Մալթայի երիտասարդ սերնդի լավագույն ջութակահարներից է եւ հունիսի 30-ի համերգին նվագախմբերի հետ համատեղ կներկայացնի մալթացի կոմպոզիտոր Ժոզեֆ Վելլայի ռապսոդիան։
Համերգը կայանում է Մալթայի արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում։ Եվ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբերի համատեղ ելույթով ներկայացվելու է տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը։ Սերգեյ Սմբատյանը, ի դեպ, բազմիցս է հանդես եկել Մալթայում եւ սիրված ու սպասված երաժիշտ է եվրոպական այս երկրում։
Նշենք, որ Մալթայի արվեստի միջազգային փառատոնը, որ անցկացվելու է հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 16-ը, արվեստասեր հանրությանը ներկայացնելու է մշակութային հետաքրքիր միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական ներկայացումներ եւ այլն։ Հիշեցնենք, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան այս տարի հռչակվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչի շրջանակներում ամբողջ տարվա ընթացքում եվրոպական այս երկրում անցկացվում են բազմապիսի մշակութային միջոցառումներ։
Նմանատիպ նյութեր
871 դիտում
16:29 31-03-2015
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից