211652_close_icon
views-count44574 դիտում article-date 13:30 27-06-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 25–ամյա վարորդը ВАЗ 21140–ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Արայիկ Քալաշյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի 35 ՕG 284 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվար շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քալաշյանն ու նրա ուղևորուհի, Գորիսի բնակիչ, 18-ամյա Լ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի տարածաշրջանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահանմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի պտույտ շրջվելու հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետորսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր