211652_close_icon
views-count14996 դիտում article-date 00:59 26-06-2018

ԱԱ-2018. Ֆանտաստիկ վերջաբաններ B խմբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհավանական իրադարձություններ տեղի ունեցան ԱԱ-2018-ի B խմբի վերջին երկու խաղում: Իսպանիա-Մարոկկո և Պորտուգալիա-Իրան հանդիպումները մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեցին մարզասերներին: Մինչև վերջին վայրկյանը պարզ չէր, թե Իրան, Պորտուգալիա, Իսպանիա եռյակից որ երկու թիմերը դուրս կգան հաջորդ փուլ: Մեծ խնդիրների բախվեցին իսպանացիները: Խմբում արդեն մոտիվացիա չունեցող Մարոկկոն իսկական ճակատամարտ տվեց իսպանացիները, երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, և միայն վերջին րոպեին Ասպասի գոլը, որն՝ ի դեպ, գրանցվեց միայն կրկնապատկերը դիտելուց հետո, թույլ տվեց հավասարեցնել հաշիվը ՝ 2:2: Էլ ավելի դրամատիկ ստացվեց զուգահեռ ընթացող Իրան-Պորտուգալիա խաղը: Պորտուգալացիները ամբողջ խաղը առջևում էին 1:0 հաշվով, և միայն խաղի ավելացված ժամանակում իրանցիները և նորից կրկնապատկերը դիտելուց հետո, 11 մ. հարվածի իրավունք ստացան, որը դիպուկ իրացրեց Անսարիֆարդը: Եթե իրանցիները ևս մեկ գոլ խփեին, ապա խմբում 1-ին տեղը կգրավեին՝ պորտուգալացիների դուրս թողնելով մրցաշարից: Արժե նշել, որ մինչ այդ Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Եվ Իրանը շատ մոտ էր սենսացիային, սակայն վերջին վայրկյաններին Մեհդի Թարեմին չկարողացավ նպաստավոր դիրքից գրավել դարպասը՝ 1:1: [b]ԱԱ-2018, B խումբ [/b] Իսպանիա - Մարոկկո՝ 2։2 Իսկո, 19, Ասպաս, 90+1 - Խալիդ Բուտաիբ, 14, Յուսեֆ Էլ Նասերի Իրան - Պորտուգալիա՝ 1։1 Կարիմ Անսարիֆարդ 90+3 (11մ)- Ռիկարդու Կուարեժմա, 45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր