211652_close_icon
views-count12666 դիտում article-date 10:50 25-06-2018

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից անտառում. հրշեջների ու տեղի անվտանգության աշխատակիցների շնորհիվ հրդեհի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 24-ին, գիշերը ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանության գտնվող անտառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկներ և հրշեջներն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել նախ կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Դեպքի վայրում աշխատել են նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր