211652_close_icon
views-count4342 դիտում article-date 22:54 22-06-2018

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/938576.html]Արմենպրես[/url]»-ը, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն առևտրային հարաբերություններում իսկապես ոչ մի սահմանափակում չունի: «Այն շատ մեծ դաշտ է, այնտեղ շատ մեծ ներուժ կա: Հայաստանը կարող է անվերջ արտահանում իրականացնել, և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, և մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք հույս ունենք նաև, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան»,- ընդգծել է Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում համագործակցությունը պաշտոնական Երևանի և Թբիլիսիի միջև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ, և բոլոր ապրանքներն անցնում են Վրաստանի տարածքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ: « Իմ վերջին այցը Վրաստանի մայրաքաղաք շատ հաջող էր եղել: Մենք, իհարկե, կաշխատենք Վրաստանի նոր կառավարության հետ, և համոզված եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան, քանի որ, բոլորը շահագրգռված են դրանում, և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր