211652_close_icon
views-count6418 դիտում article-date 22:43 21-06-2018

Նախարարն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի երկու տարբերակ է առաջարկում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն ի վերջո պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ Նա իր ֆեյսբուքյան էջում դա անելու համար հանրությանը երկու տարբերակ է առաջարկել: Մոդելին անցնելու համար նախարարը որպես առաջին տարբերակ հնարավոր է համարել մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով (Public Insurance Fund), երկրորդը՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով, որոնց պետությունը պետք է խիստ վերահսկի։ Նախարարը դիմել է հանրությանը կարծիք հայտնել իր ֆեյսբուքյան էջում ներկայացված ընտրության միջոցով։

Նմանատիպ նյութեր