211652_close_icon
views-count14746 դիտում article-date 22:38 19-06-2018

Շիրակի մարզի Պեմզաշենի արվեստի դպրոցում տեղի ունեցավ 2017-2018 ուստարին ամփոփող հաշվետու համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Պեմզաշենի արվեստի դպրոցում, ի դեմս տնօրեն Աննա Համբարյանի, տեղի ունեցավ հաշվետու համերգ, որով էլ ավարտվեց 2017-2018 ուսումնական տարին։ Միջոցառումը կազմակերպել էր Սուսաննա Եղոյանը, իսկ թեման հաղթանակների մասին էր, քանի որ դպրոցը ևս այս տարի գրանցել է մեծ հաղթանակներ։ «Վերածնունդ» միջազգային10-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել են դպրոցի դուդուկահարներ Մաքս Գալոյանն ու Ժորա Իսպիրյանը և ստացել 1-ին և 2-րդ կարգի դափնեկրի կոչում։ Դուդուկի բաժնի մասնագետը Մկրտիչ Հարությունյանն է, ում մեծ աշխատանքի շնորհիվ դպրոցն ունեցավ այդ հաղթանակները։ Համերգին մասնակցություն ցուցաբերեցին դաշնամուրային բաժնի սաները՝ մանկավարժներ Լ. Սահակյանի, Դ. Թովմասյանի, Լ. Մելիքսեթյանի և Գ. Էլբակյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ելույթով հանդես եկավ Ս. Եղոյանի ղեկավարած երգչախումբը։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր