211652_close_icon
views-count86503 դիտում article-date 14:51 16-06-2018

Կրակոցներ Երևանում. Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են օրվա կրակող հերոսին և ավտոմատը

Երեկ՝ հունիսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գագարինի փողոցում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետը: Ժամանել է նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարեն Մանուկյանը բացահայտ արհամարական վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ և Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից անկանոն կրակոցներ է արձակել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով վնասվել է Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքը: Արդեն դեպքի վայրում Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված մեկ գնդակ, իսկ Կ.Մանուկյանի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգը, փամփուշտատուփով, որի մեջ եղել է 25-ից ավելի փամփուշտ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կասկածյալ Կ Մանուկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Հայտնաբերված ինքնաձիգն էլ առգրավված է և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր