211652_close_icon
views-count2760 դիտում article-date 10:45 14-06-2018

Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել. Deutsche Welle

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել: Հաշվի առնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որի ընթացքում Ատլանտիկան ավելի ընդլայնվել է, Միացյալ Նահանգների հետ համագործակցության ժամանակ պետք է կենտրոնանալ այն ոլորտներում, որտեղ «երկու կողմերի շահերն ու արժեքները հավասարակշռված են»: Այս մասին հունիսի 13-ին Բեռլինում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովում ելույթ ունենալով, ասել է Մասը, հաղորդում է [url=http://www.dw.com/de/themen/deutschland/s-12321]Deutsche Welle[/url]-ը:

Նմանատիպ նյութեր