211652_close_icon
views-count19142 դիտում article-date 21:59 11-06-2018

Տեր Հակոբը մեկնաբանում է, թե ինչու գրկեց Վեհափառի դեմ ցույց անողին. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կայացած ցույցի մասնակիցներից մեկին փրկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նա նաեւ կանխում է հնարավոր բախումը լարված իրավիճակում, երբ ցուցարարների մի մասը վանկարկում էր «Վեհափառ», մյուս մասը` «Վեհափառ, հեռացիր»: [url=http://www.aravot.am/2018/06/11/963368/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում տեր Հակոբն այսպես մեկնաբանեց իր քայլը, նաեւ մոլորյալ քրիստոնյա անվանեց այն մարդուն, ում գրկել էր. «Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կարող էր բախում լինել, դրա համար էլ ես իրեն փրկում եմ…Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակ, որ գալիս է պատարագի արարողության է մասնակցում, ստանում է հաղորդություն, տվյալ հավատացյալը ճաշակում է Քրիստոսին` սուրբ հաղորդության միջոցով: Պատարագի արարողությունից հետո եւ իր ամբողջ կյանքի ընթացքում իր միջոցով Քրիստոս պետք է ներկայանա, իր` քրիստոնյա լինելու հանգամանքը պետք է արտահայտվի իր վարքագծում… Քրիստոնյան չի կարող իրեն Աստծո իրավունքներ վերապահել, քրիստոնյան չէ, որ պետք է դատի իր օծյալին եւ առաջնորդին, քրիստոնյայի գործողությունները որոշակի ավետարանական տրամաբանական հիմնավորումներ պետք է ունենան»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/06/11/963368/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր