211652_close_icon

Դավիթ Տոնոյանն ու Նատալյա Վուտովան քննարկվել են ՀՀ-ԵԽ գործակցության ծրագրերը

views-count3829 դիտում article-date 15:33 11-06-2018
Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ [url=http://www.mil.am/hy/news/5330]կայքը[/url]։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը: Դավիթ Տոնոյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը: Նատալյա Վուտովան իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու ԵԽ երևանյան գրասենյակի հանձնառությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր