211652_close_icon
views-count48785 դիտում article-date 12:05 08-06-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբը մասամբ փլուզվել է. հաշմանդամ կինը օգնություն է խնդրում պատկան կառույցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 46/1 շենքի 18 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Հովհաննիսյանը արդեն 1 ամիս վախով է լուսացնում առավոտները: 3-րդ կարգի հաշմանդամ կինը միայնակ է խնամում երկու երեխաներին, աշխատանք չունի և տան միակ եկամուտը հաշմանդամության թոշակն է ու նպաստը: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է որ նրանց բնակարանի պատշգամբը մասամբ փլուզվել է և կա վտանգ, որ կարող է ամբողջովին փլուզվել, ինչ մեծ վտանգ է ներկայացնում թե իրենց, թե քաղաքացիների համար: Խնդրով դիմել են գրեթե բոլոր պատկան կառույցներին՝ քաղաքապետարան, թաղապետարան, համատիրություն, սակայն այդպես էլ խնդիրը մնացել է «օդում կախված»: Ռ. Հովհաննիսյանը գիտակցում է, որ վերանորոգումը պետք է իրականացվի իր ջանքերով, սակայն ինքը գումար չունի, ինչպես կատարի: Նա համաձայն է, որ եթե անգամ չեն վերանորոգում, գոնե գան քանդեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր