211652_close_icon
views-count4770 դիտում article-date 16:28 05-06-2018

Բելգիայում հայ-բելգիական հանցավոր խումբ է բացահայտվել․ ձերբակալվել է 13 մարդ

Բելգիայի իշախանությունները 13 մարդու են ձերբակալել՝ թենիսի խաղերի ոլորտում բացահայտված կոռուպցիոն գործով: Բացահայտվել է հայ-բելգիական հանցավոր խումբ, որը թենիսիստների շրջանում ակտիվ կոռուպցիոն գործընթացներ է իրականացրել: հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-sport-tennis-matchfixing-belgium/belgium-detains-13-in-tennis-match-fixing-probe-idUSKCN1J10VC?il=0]Reuters[/url] գործակալությունը: Հետանքննության տվյալներով՝ խումբն սկսել է գործել 2014 թվականից՝ կաշառք տալով պրոֆեսիոնալ թենիսիստներին՝ պայմանավորվածության գալով և գումար աշխատելով բուքմեյքերական խաղադրույքների միջոցով: Այս գործով քննությունն սկսվել է 2015 թվականին, այն բանից հետո, երբ բուքմեյքերական ընկերություններից դիմումներ էին ստացվել այն մասին, որ Բելգիայում ապրող հայերը կապ ունեն թենիսի խաղերի արդյունքների կեղծման հետ: Բելգիայի դատախազությունը հայտարարել է, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 21 գործողություն, մեծ մասը՝ Բրյուսելում:

Նմանատիպ նյութեր