211652_close_icon
views-count23005 դիտում article-date 16:50 02-06-2018

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel-ները. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում բախվել են 68-ամյա Հովսեփ Թամազյանի վարած Opel մակնիշի 35 RF 360 համարանիշի և Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 35 VO 551 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Թամազյանի ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչներ, 31-ամյա Լիլիթ Թամազյանը, 33-ամյա Լիանա Թամազյանը և 6-ամյա Դավիթ Հանիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր