211652_close_icon
views-count62827 դիտում article-date 10:59 02-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. հարձակվել ու ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Երեկոյան Երևանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ, որի ընթացքում իրեն անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժետ օպերատիվ միջոցառումներ՝ պարզել են Կ. Հովհաննիսյանի հետ անհիմն վիճաբանած և նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գրիգորյանն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կ. Հովհաննիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր