211652_close_icon
views-count6911 դիտում article-date 08:45 02-06-2018

Տնտեսական ազգայնականությունը տանում է դեպի պատերազմ. Մակրոն. «Ամերիկայի ձայն»

Միացյալ նահանգների խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսը խոստանում են հակահարված հասցնել ԱՄՆ-ին՝ ի պատասախան Թրամփի որոշմանը, որի համաձայն՝ Եվրամիությունից, Մեքսիկայից և Կանադայից պողպատի ներկրման սակագինը կկազմի 25 տոկոս, իսկ ալյումինի ներմուծման սակագինը՝ 10 տոկոս: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4420071.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ հարկավոր է գնալ այս քայլին արդյունաբերական բնագավառում կարևոր արտադրական ոլորտների և աշխատատեղերի պահպաման նպատակով: Բոստոնի հարևամությամբ գտնվող Riverdale Mills ընկերությանը պատկանող փոքր գործարանը բիզնես գործունեություն է ծավալում ձկնարդյունաբերության և անվտանգության ոլորտներում: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ սակագների սահմանումը ուղղակի վնաս է հասցնելու նրա բիզնեսին և հաճախորդներին: Ըստ նրա՝ ներմուծվող պողպատի սակագինը նշված ոլորտներում դժվարացնելու է մրցակցությունը Չինաստանի և Իտալիայի մրցակիցների միջև: Մրցակցային ձեռնարկությունների ինստիտուտի վերլուծաբան Ռայան Յանգի կարծիքով սակագների բարձրացումը կազդի նաև ամերիկացիների ընդհանուր կենսամակարդակի վրա: ցերին», - գտնում է վերլուծաբան Ռայան Յանգը: Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդուն սակագների ավելացումը «անընդունելի» է որակել՝ խոստանալով համապատասխան հակահարված հասցնել: Կանադայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կանադան իր հերթին կավելացնի ԱՄՆ-ից Կանադա ներկրվող պողպատի, ալյումինի և այլ ապրանքատեսակների սակագները՝ հաշվի առնելով, որ միայն 2017 թվականի Կանադական արտահանման վրա ԱՄՆ-ի այս որոշումից կրած ֆինանսական վնասը կազմում է մոտ 16 մլրդ դոլար: Մեքսիկան նույնպես տեղեկացրել է, որ համապատասխանաբար կարձագանքի ներկրման սակագների կիրառման մասին ԱՄՆ-ի որոշմանը: Թեև Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները մասսամբ բխում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ԱՄՆ-ի այս որոշումը սխալ է որակել ու նշել, որ «տնտեսական ազգայնականությունը տանում է դեպի պատերազմ»:

Նմանատիպ նյութեր