211652_close_icon
views-count7470 դիտում article-date 13:10 01-06-2018

Փաշինյանը բացառում է ԲԷՑ-ի մասնավորեցումը իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերության կողմից

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը պետք ստանձնի իշխանության հետ որևէ կապ չունեցող և օֆշորային գոտիներում չգրանցված ընկերություն: Այդ մասին հունիսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲԷՑ-ի հետագա կառավարմանն ու «Տաշիր գրուպ»-ի հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը չեղարկելու որոշմանը: «էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո: Պետք է առաջիկայում արագ որոշում կայացնենք ԲԷՑ-ի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ դա մնում է պետական, թե մասնավոր կառավարման: Մենք պետք է բացառենք, որ մասնավորեցման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին 25 տարով հավատարմագրային կառավարման տրամադրելու պայմանագիրը դադարեցվել է:

Նմանատիպ նյութեր