29190 դիտում
19:37 30-05-2018
Երևանում ոստիկանները հերթական անգամ կանխեցին քաղաքացու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի 1-ին վաշտի 1-ի ջոկի հրամանատար Ալբերտ Ղազարյանը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Շավարշ Գրիգորյանի և Նորիկ Գյոզալյանի հետ Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ քաղաքացիները մոտեցել են նրանց և հայտնել, մի տղամարդ անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները սկսել են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, ով 55-60 տարեկան է, ինչի արդյունքում հնարավոր է եղել համոզել նրան ետ մնալ նման ծայրահեղ քայլից:
Քաղաքացին տեղափոխվել է անվտանգ վայր, որից հետո նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ պարզվում է նրա ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
17052 դիտում
20:15 10-10-2022
Երևանում պարեկները հերթական անգամ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9639 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին