211652_close_icon
views-count144886 դիտում article-date 23:23 28-05-2018

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Կարբի գյուղում ինքնաձիգով կրակոցներ արձակած կասկածյալին. նա հանցագործ աշխարհում հայտնի «Զուբն» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերը Երիցյանի) գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 44-ամյա Արմեն Դավթյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է ներկայացել այն բանից հետո, երբ տեղեկացվել է, որ իրավապահները իրեն են փնտրում երեկ՝ մայիսի 27-ին, Կարբի գյուղի գյուղապետարանի հարևանությամբ իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով: Նա տեղեկացվել է նաև, որ ոստիկանները դարանակալել են իր տան մոտ, ու հավանաբար իմացել են նաև, որ իր տվյալները փոխանցվել են սահմանային անցակետերին: Արդեն ոստիկանությունում բացատրական աշխատանքները արդյունքում նա հայտնել է, որ կրակոցները արձակել է ԱԿՍ-74 տիպի հրազենով, և մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է ինքնաձիգը: Քիչ առաջ ոստիկանների և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ նա ցույց է տվել թաքստոցի վայրը և այնտեղից ոստիկաններին ու քննիչին է ներկայացրել ինքնաձիգը, որը քննիչի որոշմամբ առգրավել է և նշանակվել մի շարք փորձաքննություններ,այդ թվում՝ ձգաբանական: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Դավթյանը, ով նախկինում դատապարտված է եղել, քրեական աշխարհում հայտնի է «Զուբ» մականվամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել էին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/28/1097099/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Արդեն նշված կենտրոն է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Գյուղ էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր