211652_close_icon
views-count5648 դիտում article-date 22:54 25-05-2018

Երաժշտական դպրոցների մի խումբ շնորհալի սաներ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով կատարել են շրջայց մայրաքաղաքի տարբեր հատվածներում

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Մշակութային կրթության աջակցության» հիմինադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Մշակութային շրջայց Երևանում» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմադրման 2800-այմակին: Շրջայցի ընթացքում հանրապետության երաժշտական դպրոցների մի խումբ շնորհալի սաներ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով կատարել են շրջայց մայրաքաղաքում և քաղաքի տարբեր հատվածներում, հանդես եկել ելույթներով: «Մշակութային շրջայց» նախաձեռնության մասնակից շնորհալի պատանի երաժիշտները, երգիչներն ու պարահային համույթները շրջայցի ընթացքում մի քանի կանգառ են իրականացրել Երևանի տարբեր մարդաշատ վայրերում և անակնկալ ֆլեշմոբային ելույթներ ունեցել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ հերթական մշակութային շրջայցը տեղի կունենա «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում: «Մշակութային կրթության աջակցության» հիմինադրամի ղեկավարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին ծրագրին աջակից լինելու համար: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր