211652_close_icon
views-count5541 դիտում article-date 20:32 25-05-2018

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնի նորընծա Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Սահակ Հովհաննիսյանը Սկոպյեում ընթացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել` եզրափակչում 5:3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ: Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-ից 18-ը Բուենոս Այրեսում:

Նմանատիպ նյութեր