211652_close_icon
views-count84125 դիտում article-date 19:40 25-05-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30–ամյա վարորդը Honda-ով բախվել է կայանված բեռնատարին. վերջինը հայտնվել է ձորում. 2 վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Ռուբիկ Խաչատրյանը իր վարած Honda Passport 3.2Լ մակնիշի 53 PR 053 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար УАЗ մակնիշի 35 NՏ 348 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ձորն ընկած բետնատարի վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ բեռնատարը հաշվառված է Հրազդանի ճանշինի հաշվեկշռում և ճանշինի աշխատակիցները ճանապարհին աշխատանքներ էին կատարում և այդ ժամանակ տեղի է ունեցել բախումը: Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր