211652_close_icon
views-count1799 դիտում article-date 14:41 18-05-2018

Խարդախության համար հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 17-ին, ժամը 17.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ռոբերտ Պ.-ին, որը 2017թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր