211652_close_icon
views-count26036 դիտում article-date 22:59 17-05-2018

«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ. Aysor.am

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների աջակիցների պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին Aysor.am-ի տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։ «Այո, տեղեկությունը ճիշտ է։ Վարչապետի հետ հանդիպում է ունեցել պատվիրակությունը», - ասաց Ս.Սիմոնյանը։ Հարցին թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, նա պատասխանեց. «Բանակցությունների մանրամասները հասկանալի պատճառներով չենք հրապարակում»։ Ավելի վաղ, Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել էին լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան։ Մանրամասներն՝ [url=https://www.aysor.am/am/news/2018/05/17/%D5%8D%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1416194]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր