211652_close_icon
views-count3673 դիտում article-date 15:30 16-05-2018

Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջիկայում կշարունակեն ամրապնդվել. Ռումինիայի վարչապետ

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետը Վիորիկա Դանչիլան: Ռումինիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին եւ նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն եւ բարօրություն: «Համոզված եմ, որ Ռումինիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են»,-ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր