211652_close_icon
views-count11538 դիտում article-date 22:04 11-05-2018

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։ Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։ Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել։ Վալերիյ Օսիպյանը խիստ հրահանգ տվեց բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ճանապարհային ոստիկանության գործառույթներին և երթևեկությանը վերաբերող այլ հարցեր ևս։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր