211652_close_icon
views-count22038 դիտում article-date 17:54 10-05-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero io-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 49-ամյա Վարդգես Ծառուկյանի վարած BMW մակնիշի 04 ԼԼ 121 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Համամջյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 35 DM 625 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 44-ամյա Ղամրիկ Ծառուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորորթյամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր