37068 դիտում
17:42 08-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել էր վարչապետ: Նրա օգտին քվեարկել են ԱԺ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ 13 պատգամավորներ: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:
Նմանատիպ նյութեր
4883 դիտում
18:29 01-03-2019
Պարոն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ. Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
577 դիտում
18:18 10-02-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
511 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
373 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից