211652_close_icon
views-count29567 դիտում article-date 16:49 06-05-2018

Մարտական դիրքում զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ

Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր