211652_close_icon
views-count66033 դիտում article-date 18:25 05-05-2018

Երևանում 22-ամյա վարորդը «Toyota»-ով բախվել է «Suzuki»-ին և կողաշրջվել. կա վիրավոր, դեպքի վայր ժամանած հաստափոր տղամարդը երկիրը քանդելու մեջ մեղադրում էր լրագրողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մուրադյանը, Ծ.Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցnների Կիլիկիա թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկին իր վարած «Toyota» մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել է «Suzuki» մակնիշի 35 OF 993 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողերը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը: Մինչ դեպքի վայրում հետաքննիչն ու ճանապարհային ոստիկանները իրենց գործողություններն էին կատարում, դեպքի վայր ժամանեց մի հաստափոր տղամարդ, ով փորձում էր ոստիկաններին համոզել, որպեսզի «Toyota»-ն տուգանային հրապարակ չտեղափոխվի և ճանապարհային ոստիկանները մոռանան «Toyota»-ի մասնակցութամբ վթարի մասին: Հաստափոր քաղաքացին երբ տեսավ, որ վթարը տեսանկարահանվում է, սկսեց քթի տակ անհոդաբաշխ արտահայտություններ անել և սպառնում էր, որ եթե վթարի մասին նյութ հրապարակվի, ինքը հաշվեհարդար է տեսնելու: Նա հայհոյանքներ տալով սկսեց մեղադրել լրագրողներին՝ երկիրը քանդելու, մարդկանց դժբախտություններում ուրախանալու մեջ: Հետաքննիչ Ա. Բաբիկյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#EF2929]Հաստափոր քաղաքացու կատարած արարքը, ով խոչընդոտում էր լրագրողի աշխատանքն ու սպառնալիքներ տալիս, ոստիկանությունն ու դատախազությունը պետք է ընդունեն որպես հաղորդագրություն հանցագործության մասին, և կատարեն հետաքննություն, հակառակ դեպքում, եթե նրանք իրավական ընթացք չտան այդ քաղաքացու կողմից լրագրողի աշխատանքների խոչընդոտելուն, ապա կստացվի, որ իրավապահ համակարգը աչք է փակում նման «տզրուկների» գործողությունների դեմ: Ի դեպ, դեպքի վայրում հավաքված մի քանի հոգին էլ նշում էին, որ այդ տղամարդը ավելի շատ նեղսրտել էր այն բանի համար, որ վթարված ավտոմեքենան տեսանկարահանվում է, քանի որ իր հետ եկած մի քանի ջահելների հետ նա խոսել է՝ ասելով. «Մեքենան տանենք արհեստավորի մոտ, դզել-փչել տանք, թազի տակ՝ իբր չխբված ավտոմքենա, ծախենք, գնա»:[/color] Ճանապարհային ոստիկանությունը պարզում է «Suzuki»-ի վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր