211652_close_icon
views-count5355 դիտում article-date 20:07 04-05-2018

Դեյան Լովրեն. Թող «Ռեալը» մեզանից վախենա

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը անդրադարձել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպմանը: ««Ռեալը» բավական վստահ է իրեն զգում: Բայց դա մեզ չի մտահոգում, մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա: Ինչո՞ւ մենք պետք է նրանցից վախենանք: Թող նրանք մեզանից վախենա: Սա անհավանական է, այս մասին երազում է յուրաքանչյուր խաղացող: Եկեք աղմկենք եզրափակիչում: Մենք և «Ռեալը»՝ լավագույն թիմերն են. եկեք սպասենք: Կլոպը շատ բան փոխեց ակումբում: Ոչ միայն խաղացողներին, այլ նաև՝ մթնոլորտը: Նա փոխեց հոգեբանությունը: Այժմ մենք շատ պոզիտիվ ենք տրամադրված: Կլոպը վաստակել է դա: Պատահական չէր, որ նա ՉԼ-ում արդեն խաղացել է «Բորուսիայի» հետ: Նա ակումբին վերադարձրեց հպարտության զգացումը: Յուրաքանչյուրը պետք է հպարտանա, որ նրա նման մարզիչ ունի», ասել է Լովրենը:

Նմանատիպ նյութեր