10921 դիտում
19:49 03-05-2018
Արթուր Ալեքսանյան. Այս հաղթանակը շատ կարևոր էր իմ ժողովրդի ու երկրի համար
Այսօր Երևան է ժամանել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը: Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 3 մեդալ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/02/1095133/]Մաքսիմ Մանուկյանն[/url] ու [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/02/1095138/]Արթուր Ալեքսանյանը[/url] հռչակվել են չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը մեծահասակների առաջնությունում նվաճել է իր առաջին մեդալը` դառնալով բրոնզե մեդալակիր:
Լրագրողների հետ զրույցում Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսվել է տպավորություններով.
«Չորրորդ չեմպիոնությունը մի փոքր դժվար տրվեց, բայց կարողացանք անել այն, ինչի համար գնացել էինք: Ամեն ինչ շատ լավ դասավորվեց, շատ լավ մարզավիճակում էի: Դժվարությունն այն էր, որ Եվրոպայի վերջին երկու առաջնություններին այնքան էլ լավ չէի մասնակցել, վնասվածքներ ունեի, բայց փառք Աստծո այս անգամ ամեն ինչ լավ ստացվեց: Հոգեբանական ճնշում չկար, լարվածություն կար, լարվածություն միշտ էլ կա:
Այս հաղթանակը թե՛ իմ ժողովրդի, թե՛ երկրի համար շատ կարևոր էր: Ինչպես նախորդ հաղթանակներս, այս հաղթանակը ևս նվիրում եմ մեր զինվորներին»,- Armsport.am-ի փոխանցմամբ, ասել է Ալեքսանյանը:
Նմանատիպ նյութեր
18909 դիտում
18:25 17-02-2020
Արթուր Ալեքսանյան. Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան՝ թուրքական
3765 դիտում
17:10 21-02-2020
Արթուր Ալեքսանյան. Վարչապետի նշած 25 Օլիմպիական մեդալից եթե մի քանի ոսկին իմը լինի, շատ լավ կլինի. Armsport.am
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը