211652_close_icon
views-count52360 դիտում article-date 19:10 03-05-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 23–ամյա վարորդի Opel-ն ու 51–ամյա վարորդի Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Բարեղամի» խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Արսեն Մադաթյանի վարած Opel Astra մակնիշի 96 GG 090 համարանիշի և 51-ամյա Մհեր Դանիելյանի վարած Ford մակնիշի 35 DN 309 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մադաթյանը աշխատում է «Կոկա-Կոլա» ընկերությունում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, ով գազալցակայանից դուրս գալով՝ փորձել է չթույլատրելի հատվածով անցնել և Opel-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել բախումը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր