211652_close_icon
views-count28129 դիտում article-date 23:02 28-04-2018

Հրապարակվել է Ղրիմի կամուրջի տակով ռազմական նավերի անցման տեսանյութը

Հրապարակվել է ռազմական նավերի անցման տեսանյութ Ղրիմի կամուրջի տակով Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Սևծովյան նավատորմի ռազմանավերը անցնում են Ղրիմի կամուրջի տակով: Նավերը հատել են Կերչի նեղուցն ու մտել է Ազովի ծով: Մինչ այդ ռազմանավերը Դոնի Ռոստովում են եղել, որտեղ մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Կերչի նեղուցով անցնող կամուրջը կմիացնի Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը: Այն կդառնա Ռուսաստանում ամենաերկարը՝ ավելի քան 19 կիլոմետր: Նախատեսվում է, որ կամուրջը վերջնական շահագործման կենթարկվի մեկ ամիս անց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր