211652_close_icon
views-count37052 դիտում article-date 14:59 27-04-2018

Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են ճանաչված փաստաբան, 34-ամյա Երեմ Սարգսյանի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները, օգտվելով Ե. Սարգսյանին պատկանող Toyota Prado մակնիշի 81 QR 888 համարանիշի ավտոմեքենայի դռան՝ բաց լինելու հանգամանքից, այնտեղից հափշտակել են փաստաբանի վկայականը, փաստաբանական փաստաթղթեր և այլ իրեր։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան կայանված է եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր